Սեպտեմբերի 11-ին, ժամը 18.00-ի սահմաններում Արմենակյան փողոցի սկզբնամասում, որտեղ լայնածավալ շինարարական աշխատանքներ են ընթանում, փլուզվել է ճանապարհի որոշակի հատված։ Ցած է սահել կայանված ավտոմեքենան, բարեբախտաբար, մարդկային զոհեր չկան։ Դեպքի վայրում է եղել նաև ԱԻ նախարար Արմեն Երիցյանը։
Երթևեկության անվտանգությունն ապահովելու նպատակով փրկարարները վնասված հատվածը փակել են թիթեղյա պատով։